ՀՀԿ նախագահ վերընտրվելու է Սերժ Սարգսյանը` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Դա կուսակցության շարքերի պահանջն է ու ցանկությունը: Մենք հպարտ ենք, որ ՀՀԿ-ի ներկայացուցիչներ ենք, հպարտ ենք, որ կուսակցությունն ունի նման լիդեր»,- ասաց նա:
Շարմազանովը շեշտեց՝ ՀՀԿ-ն մեկ լիդերի կուսակցություն է ու մնալու է մեկ լիդերի կուսակցություն: «Այդ լիդերը Սերժ Սարգսյանն է»,- նշեց նա: